
Հանրահայտ դերասան Ջեկի Չանի որդին 6 ամիս բանտարկությունից հետո ազատ է արձակվել:
32-ամյա Ջեյսի Չանի նկատմամբ դատավարությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարին Պեկինում: Այն ժամանակ դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նրան դատապարտել էր կես տարվա ազատազրկման, ինչպես նաև՝ սահմանել 2000 յուան տուգանք:
Հավելենք, որ Ջեյսի Չանը ձերբակալվել էր դեռևս օգոստոս ամսին, երբ ոստիկանությունը նրա պեկինյան բնակարանում հայտնաբերել է մի քանի անձանց, ովքեր կասկածվում են թմրադեղեր օգտագործելու մեջ:
Որդու ձերբակալությունից հետո Ջեկի Չանը հայտարարել է, որ ցնցված է որդու ձերբակալությամբ ու մտադրված չէ նրան օգնել խուսափել արդարադատությունից: