ՀԱՐՑ. Բազմաթիվ հարսանիքներում ականատես եմ եղել, որ ամուսնացող զույգերի՝ եկեղեցի մուտք գործելուց առաջ տարածքն ըստ ճաշակի զարդարվում է: Հետաքրքիր է՝ արդյոք ճիշտ է եկեղեցու մշտական տեսքը փոխելու միջոցով տոնական միջոցառմանը շքեղություն հաղորդելը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք այդտեղ ինչ-որ խնդիր չենք տեսնում, հետո այդ զարդարանքն էլ չափ ունի, որը միշտ եկեղեցականների հետ է համաձայնեցվում, եւ անպատշաճություններ, բնականաբար, չեն կարող տեղ գտնել այդ զարդարանքի մեջ: Այն, ինչ կատարվում է, պետք է կատարվի եկեղեցու հոգեւոր հովվի գիտությամբ, որը նաեւ պարտավոր է հետեւել, որ այդ զարդարանքը լինի պատշաճ: Այն որեւէ կերպ որեւէ այլ ուխտավորի կամ հավատացյալի զգացումները չպետք է վիրավորի եւ անպարկեշտ լինի: Այսինքն՝ զարդարանքին էլ ե՛ւ չափ, ե՛ւ ճաշակ, ե՛ւ կերպ կա: Ինչը որ ուրիշների կողմից կարող է զարդարանք համարվել, միշտ չէ, որ եկեղեցու կողմից կարող է նույն կերպ համարվել: Ի վերջո, ամեն ինչ պետք է պատճաշ լինի եւ համապատասխանի թե՛ եկեղեցուն, թե՛ արարողությանը: Ես այդտեղ որեւէ անպատեհություն չեմ տեսնում:
համակարգի տնօրեն տեր
Վահրամ քահանա Մելիքյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ Մայր Աթոռի ներկայացուցիչը արտառոց ոչինչ չի տեսնում տոնական օրը նշանակալից դարձնող զարդեր օգտագործելու մեջ, բայց ինչպես բոլոր հարցերում, եկեղեցին խորհուրդ է տալիս միշտ չափի մեջ գտնվել: Արտահայտված տեսակետը լիովին կիսելով` տեր Վահրամի խորհուրդը մենք էլ մեր հերթին ենք ուղղում մեր բոլոր այն ընթերցողներին, որոնք պատրաստվում են եկեղեցում պսակադրվել: