Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին երեկ իր ելույթի խոսքում Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը ևս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Մարդիկ դեպքն ու դեմքը խառնել են իրար… ոսկի ձկնիկի պատմությունն ա՝ Դոդի Գագոն արդեն ազատամարտիկների ճամբարներ է սարքել։ Երբ որ մի հատ բացեց, խնդրեցի Նախագահին, Սարոյան Սեյրանը միջամտեց, Հովիկը Աբրահամյանը, որ այ տղա, դու քո գործով զբաղվի էլի, սպորտսմեն էր էն վախտ, թե քաղաքական գործիչ էիր, ես բիթի էլ չեմ, դուք կիմանաք, վերջ տեղը չբերեց։ Մի երկու օր առաջ էլ ժողովի վախտ քնավ, բայուշկի…»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, նշել էր.«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»:
Այսօր էր Սերժ Սարգսյանին պատասխանեց Գագիկ Ծառուկյանը, ով իր խոսքում նշեց.«Այս մարդը չխոսեց նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն նվաստացնում և ստորացնում էին»: