
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսը պետք է իրականացնեն:
«Աճեցնում էինք, ասում էինք՝ մի ոտք էլ ավելացավ, մի գլուխ էլ ավելացավ, բայց ինքը դեռ կոլբայի մեջ էր: Ծաղկաձորյան համաժողովին դուրս եկավ, բայց բախտներս բերել է: Ես էլի եմ ասել, 7 ամսական է, լրիվ կենսունակ չէ, հետևաբար քանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները ամբողջությամբ պետք է իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են սարքում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում