
16-ամյա մի աղջիկ, ով գտնվել է հոգեկան ծանր ապրումների մեջ օգոստոսի 6-ի գիշերը, ժամը 23:45-ին սահմաններում ինքնասպանության նպատակով ցանկացել է ցած նետվել Կիեւյան կամրջից: Հավաքվածները ահազանգել են ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին եւ համատեղ ջանքերով հաջողվել է Աղջկան հետ պահել ինքնասպանվելուց: Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը 16-ամյա Ա. Խ-ն է, ով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի բնակիչուհի է: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: Վերջինիս մայրը ցանկացել է մանկատուն հանձնել, ինչն էլ նման քայլի պատճառ է հանդիսացել: