
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին:
Ուսուցչուհին նաև նույն մրցույթի «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգի հաղթողն է: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և վարժարանի սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերով է խրախուսել ուսուցչուհուն, մաղթել անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ ազգանվեր առաքելության մեջ: