
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ «Ռեալ»-ում ճգնաժամը խորը չէ և մադրիդյան ակումբը դուրս կգա այս վիճակից:
«Այժմ Ռոնալդուի համար ծանր շրջան է, սակայն նա դուրս կգա այդ վիճակից: Պորտուգալացին երեք անգամ ստացել է «Ոսկե գնդակ»-ը և չեմ կասկածում նրա որակների վրա: Դեռ երկու ամիս առաջ բոլորը «Ռեալ»-ին համարում էին աշխարհի լավագույն ակումբը»,- նշել է Պիկեն: