Երևանցիները` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ քաղաքական դաշտը փոթորկվում է, մեր համաքաղաքացիները բավականին սառը գնահատականներով են ներկայացնում Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հակամարտությունը:

Armlur.am-ի հարցումներից պարզ դարձավ, որ սուր գնահատականներն ու փոխադարձ վիրավորանքները, որոնք ավելի շատ հասարակության համար են «բեմադրվում», ակնկալվող ջերմությամբ չեն ընդունվում: Մարդիկ նշում էին, որ որքան էլ իշխանափոխությունը հասունացած լինի, այնուամենայնիվ, անցնցում փոփոխություններ են մեզ հարկավոր, առավել ևս, որ տնտեսական ճգնաժամը հետզհետե ավելի ու ավելի է խորանում, իսկ սահմաններին իրավիճակը, մեղմ ասած, կայուն չէ:

Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված անձնական վիրավորանքը ևս որևէ նորություն չի բերել. մարդիկ բոլորին ու մինչև վերջ ճանաչում են: Այլ հարց է, թե նրանց գործերը որքանով են օգտակար կամ վնասակար մեր երկրի ու հասարակության համար:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս