Շուտով կմեկնարկի ԱԱԽ նիստը. ի՞նչ է քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, 18.00-ին կմեկնարկի ԱԱԽ նիստը:

ԱԱԽ կազմը.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահԱրթուր Բաղդասարյան

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Գագիկ Ծառուկյանին հանել է ԱԱԽ անդամությունից: Հիշեցնենք, որ անդրադառնալով ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, Ս. Սարգսյանը նշել էր.«Տարի­ներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրա­պարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհե­թեթությունների դեմ՝ անձամբ փակե­լով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախա­դասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը»:




Լրահոս