
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով կժամանի Վրաստան. հայտնել են վրացական հեռուստաալիքները:
Օրեր առաջ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը հայտնել էր, որ Բելառուսի նախագահի այցը Վրաստան պլանավորվում է ապրիլին, որի ընթացքում պետք է կայանար նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի հետ:
«Այո, ես պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Վրաստան: Մենք ու Վրաստանի ղեկավարությունը շարունակ հետաձգում էինք այցը, բայց որոշեցինք, որ այս տարի մեզ հարկավոր է հանդիպել և լրջորեն խոսել երկկողմ հարաբերությունների շուրջ»,- Մինսկում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Լուկանշենկոն: