Գուրգեն Եղիազարյանը ԲՀԿ մտնելու դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, ով ՍԴՀԿ նախկին անդամ է, դիմումով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի փետրվարի 12-ին լսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական մի շարք առաջնորդների ելույթները ուղղված ձեր, ձեր գործունեությանը ՀՀ-ում, խնդրում եմ ձեզ ինձ ընդունել ձեր ղեկավարած կուսակցության շարքերը: Կուսակցության ծրագրին եւ կանոնադրությանը ծանոթացել եմ, այն ընդունում եմ ամբողջապես:

Այս դիմումը Hayeli.am-ին անձամբ փոխանցել է ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, որին հարցրեցինք, թե ի՞նչն է ԲՀԿ-ին անդամակցելու ցանկությա պատճառը, քանի որ Սերժ Սարգսյանը նրա քաղաքական դերակատարումը «չարիք» որակեց: Եղիազարյանը նախեւառաջ կոչ արեց ՀՀ քաղաքացիներին դիմել իր օրինակին, քանի որ նրա խոսքով՝ վտանգված է մեր պետականությոնը.

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից 37 թվականի փդած, նեխած հոտ է գալիս: Այսինքն՝ սահմանային բախումները, քաղաքական գործիչների ծեծուջարդը, ամեն տեսակի վայրագությունները օգուտ չտվեցին, այսպես , թե այնպես ՀՀ քաղաքացիների մոտ 80 տոկոսը գտնվում է անկախության ճիրաններում: Հասարակության ուշադրությոնը շեղելու համար որոշվեց վերջին հարվածը հասցնել Գագիկ Ծառուկյանին, ընդ որում՝ ամենազզվելի եղանակով, այդ էր պատճառը, որ որոշեցի դառնալ Գագիկ Ծառուկյանի կուսակցության անդամ»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի ելույթում բացի վիրավորական արտահայտություններից ու հեգնական դրվագներից տեղ է գտել նաեւ Գագիկ Ծառուկյանի հարկերից խուսափելու, միլիոններ յուրացնելու եւ նրան առնչվող սառեցված քրգործերի մասին ակնարկներ:

«Սերժ Սարգսյանի ներկայացրած փաստարկները առ ոչինչ են, քանզի ես ապրում եմ ՀՀ-ում եւ գիտեմ մեր քաղաքացիների վիճակը: Նրա ոչ մի ասածը ես չեմ ընդունում եւ նույնիսկ մոտ էլ չի ճշմարտությանը: Որովհետեւ ինչպես է ստացվում, որ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է թալանով, տարիներ շարունակ զբաղվել է անօրինական գործողություններով, ընդունելի է հա՞ եղել իրենց կողմից, երբ եղել է կոալիցիայի անդամ:Բայց նա անմիջապես դարձավ հանցագործ, երբ Սերժ Սարգսյանին ասաց՝ոչ: Թույլ տվեք չհավատալ»:

Քաղաքագիտական շրջանակներում վերլուծություններ են հայտնվել, որ ԲՀԿ-ՀՀԿ առերեւոյթ պատերազմը փոխպայմանավորված խաղ է եւ նպատակը մինչե հաջորդ ընտրություններ դաշտը փակել այլ ուժերի առջեւ:

Գուրգեն Եղիազարյանը կասկածներ չունի՞, որ իսկապես, նման փոխհամագործակցության դրսեւորում է կատարվածը.«Ոչ» կտրականապես չհամաձայնեց մեր զորւցակիցը շարունակելով.« Այդ «վերլուծությոնները» իշխանությունների տեխնալոգիաների շարքից են:Իրականությունը նայեք պատուհանից դուրս եւ կտեսնեք՝ սոված քաղաքացի, բավական է, այսպես արդեն պետականություն ենք կորցնելու»:

Թե ինչով կհանգուցալուծվեն գործընթացները, քանի որ Սերժ Սարգսյանը սպառնալից հայտարարություններ է արել. Եղիազարյանը պատասխանեց.«Սպառնալիքներով խոսելու իրավունք նա չունի, իր ամբողջ ելույթը հակասահմանադրական ելույթ էր, նա իրավունք չունի ուղղորդելու տարբեր տեսակի մարմիններն մի անձի դեմ»: Եղիազարյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը մեկ գնդակով երկու թիրախի է նշանակետել. «Հաջորդը վարչապետն է: Նրա ու Ծառուկյանի բարեկամական կապը բոլորը գիտեն, բայց Սերժ Սարգսյանը վարչապետին հանձնարարում է իր խնամու ստուգումները անձամբ ղեկավարել»:




Լրահոս