Այսօր՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Սարգսյանը, վարելով Մերսեդես Բենց 190 մակնիշի 06 ՍՍ 771 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին՝ Զվարթնոց թաղամասի տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդին: Վրաերթը տեղի ունենալուց հետո Ս. Սարգսյանը Մերսեդես-ով բախվել է 54-ամյա Հապետ Տոներյանի վարած Վազ 21074 մակնիշի 77 ՍՍ 110 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի