
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր:
ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելիությունը:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:
ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը: