ԲՀԿ-ի արձագանքը` Գուրգեն Եղիազարյանի դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ՍԴՀԿ նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը որոշում է կայացրել միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Armlur.am-ի հետ զրույցում Գ. Եղիազարյանը նշեց, որ իր դիմումին դեռևս արձագանք չկա: Մեր այն հարցին, թե ինչ նպատակով է միանում ԲՀԿ-ին, նա նշեց, թե միայն իշխանափոխություն անցկացնելու համար:

Նշենք, որ Armlur.am-ը զրուցեց նաև ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ, պարզելու համար` ընդունելու են Գ. Եղիազարյանի դիմումը, թե` ոչ: Տ. Ուրիխանյանը նշեց, թե կուսակցությանն անդամագրվելու որևէ սահմանափակում չկա: Նրա խոսքով` կուսակցությանը կարող են անդամագրվել իրենց քաղաքական հայացքները կիսող բոլոր անձինք:

Գուրգեն Եղիազարյանը նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը, եղել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի և  ՍԴՀԿ անդամ:  Վերջինիս անդամակցությունը դադարեցվել է 2013-ին:




Լրահոս