168.am-ի տեղեկություններով՝ այսօր «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետևաբար՝ նաև կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը:
Ի դեպ, ասում են նաև, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, և այլք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: