«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երեւան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել: Նրանք դժգոհել են իրենց ստացած ցածր աշխատավարձից եւ աշխատանքային ոչ բարվոք պայմաններից: Տեղեկացնենք, որ երթուղին պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, որից էլ փորձեցինք ճշտել գործադուլի պատճառները: Սակայն պատգամավորն ասաց, որ ինքը Հայաստանում չէ եւ տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել: Դիմեցինք երթուղին սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանին, որը բացատրեց. «Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված: Աշխատավարձի հարց չի եղել»: Սակայն 261 երթուղու վարորդներից մեկը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք ժամանակավորապես համաձայնել են աշխատել, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Հակառակ դեպքում գործադուլ կանեն:
«ԿԱՐԱՄԵԼ» ԱՍԵԼՈՎ՝ ԲԵՐԱՆԸ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ