
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ տեղեկությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 8 պատգամավոր խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Դիմում գրողների շարքում նշվում են հետևյալ անունները` Հարություն Ղարագյոզյան, Արագած Ախոյան, Կարո Կարապետյան, Վահան Կարապետյան, Աբրահամ Մանուկյան, Արշակ Մխիթարյան: Մեր տեղեկություններով, դիմում գրողների թիվը նույնիսկ 12-ի է հասնում:
Armlur.am-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ` պարզելու համար, թե որևէ դիմում իրենք ստացել են, թե` ոչ: Ի պատասխան՝ Ուրիխանյանը նշեց, որ իրենք որևէ դիմում չեն ստացել: