Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի՝ ՀՀ-ում եկեղեցական սպասավորների պակաս կա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում կա 792 հազար 600 ընտանիք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1000 ընտանիքին պետք է սպասարկի մեկ եկեղեցական, ապա մեր երկրում պետք է լինի շուրջ 7 հազար 900 հոգեւորական: Այնինչ, պաշտոնական տվյալներով, նրանց թիվը ՀՀ-ում չի գերազանցում 2700-ը: Դրան հակառակ, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, Հայաստանում պաշտոնապես գրանցվել են 47 կրոնական կազմակերպություններ, եւս 14-ն օրենսդրական փոփոխության հետեւանքով պետք է վերագրանցվեն: Ոչ պաշտոնական տվյալներով՝ աղանդավորների թիվը մեր երկրում շուրջ 350 հազար է, որից 50 հազարը զբաղվում է ակտիվ քարոզչությամբ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ