
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն: