Քննիչները եկել էին ԲՀԿ պատգամավորին պատկանող բազա. a1plus

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

A1plus-ը գրում է, որ այսօր Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել Տեցի կրուգ անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն,որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ Թե ինչ նպատակով է իրականացվում այդ՝ զննություն իրականացնողներից պարզել չհաջողվեց։

Նախաքննական գաղտնիք է,- եղավ պատասխանը։ Միայն տեղեկացրին, թե զննությունն իրականացվում է ոչ միայն պատգամավորին պատկանող, այլեւ հարակից տարածքներում քրեական մի գործի շրջանակներում ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ մեզ հասած տեղեկություններից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը»:


Մանրամասները` այստեղ:




Լրահոս