Այսօր կաթոլիկները նշում են Սուրբ Վալենտինի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։

Այն առաջին անգամ որպես տոն նշվեց Հելասիուս I Հռոմի պապի օրոք` 496-ին, սակայն հանվեց կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում` արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։




Լրահոս