ԳՆԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալյուրի շուկայում 3 տոկոսի գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ն տեղեկացավ Տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: «Հունիսի համեմատ հուլիսին նկատվել է ալյուրի գների բարձրացում: Գնային բարձրացումները պայմանավորված են շուկայում արձանագրված թանկացումներով: Ե՛ւ ամերիկյան, ե՛ւ լոնդոնյան բորսաներում բարձրացել է ցորենի գինը: Ու թեեւ հանձնաժողովը վարույթ սկսելու համար որեւէ հիմք չունի, ամեն դեպքում, ալյուրի շուկայում ուսումնասիրություններն արվում են: Այս պահի դրությամբ 10-20 դրամի թանկացումն անխուսափելի էր»,-ներկայացրեց մամլո խոսնակը:




Լրահոս