Սերժ Սարգսյանի քայլի նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տապալումն արդարացնե՞լն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այլեւս փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ առճակատում է սկսվել, որը կզարգանա եւ կհանգուցալուծվի գալիք ամիսներին: Առաջիկա երկու ամիսների համար Հայաստանը եւ հայ ժողովուրդը մեկ կարեւոր խնդիր ունեն ծրագրած. պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Սակայն այլեւս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինի աշխարհին ներկայանալի միջոցառումները կազմակերպել: Արդյոք Սերժ Սարգսյանի քայլի` Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմ սկսելու թաքնված նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տապալման արդարացում ստեղծելը չէ: Մինչ օրս միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է հայտարարել 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան գալու մասին: Նույնիսկ Հայաստանի դաշնակից երկրներն այդպես էլ չեն հայտարարում, թե ինչ մակարդակով են մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այսինքն՝ նշված միջոցառումների տապալված լինելն այլեւս ակնհայտ է, եւ այժմ Սերժ Սարգսյանը փորձում է այդ ձախողման արդարացումներ ստեղծել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս