«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ գործադիր մարմնի, ապաեւ խորհրդի նիստը նախօրեին անցել է անչափ թեժ: Խոսել են բոլորը: Այդ թվում եւ Հովիկ Աբրահամյանը. թե ԳՄ-ում, թե խորհրդի նիստում ասել է. «Պարոն նախագահ, ես ամբողջովին համաձայն եմ Ձեր բոլոր ասածների հետ, ես արել եմ ամեն ինչ, փորձել եմ՝ չի ստացվել, ինչ ուզում եք՝ արեք, ես կուսակցության որոշումների կրողն եմ», ու քվեարկել է «կողմ»: Մեր տեղեկություններով, Ծառուկյանն անգամ նրա հեռախոսազանգերին չի պատասխանել: Արմեն Աշոտյանն էլ ասել է՝ եթե մինչեւ հիմա իրեն մենք դարձրել էինք «պարոն Ծառուկյան, ապա այսուհետ սկսվում է հակառակ գործընթացը դեպի սկզբնակետ. նա կրկին դառնում է Դոդի Գագո»: Գալուստ Սահակյանն էլ է խոսել, քննարկվել է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Գալուստն ընդունել է իր թերացումը, որ այդ հարցը չի բարձրացրել, Հրայր Թովմասյանն ասել է, որ Գ. Սահակյանն ունի նման լիազորություն` նրան մանդատից զրկելու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: