«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում հստակ ջրբաժան առաջացավ: Իշխանությունը, որը սպառնում է Ծառուկյանին ֆինանսական և քրեական հետապնդմամբ, և ոչ իշխանական ուժերը՝ Ծառուկյանի գլխավորությամբ, որոնք սպառնում են իշխանափոխությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ցանկանում էր Ծառուկյանից օր առաջ լսել իշխանափոխության մասին պահանջը, ինչը, փաստորեն, ստացավ: Իսկ թե ինչո՞ւ էր իշխանությանն անհրաժեշտ որպես այլընտրանք հանդես եկող ԲՀԿ-ին մի գիշերվա մեջ դարձնել արմատական ընդդիմադիր ուժ, ցույց կտան առաջիկա զարգացումները: Կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ, «առնետավազք»… Այս և քաղաքականության հետ կապ չունեցող բազմաթիվ երևույթներ կուղեկցեն առաջիկա քաղաքական զարգացումները»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։