
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից լույսի արագությամբ զարգացող քաղաքական գործընթացներն առաջնագիծ են դուրս բերել ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ-ին, այլեւ նույնիսկ շարքային քաղաքացիներին, որոնք ցնցված են Սերժ Սարգսյանի ելույթից: Մինչ տեւական ժամանակ Գագիկ Ծառուկյանն սպառնում էր հարյուր հազարներ հանել իշխանության դեմ, Սերժ Սարգսյանն առաջ ընկավ ու ինքը Ծառուկյանին փողոց հանեց: Ծառուկյանն իր համարձակությամբ չզիջեց Սերժ Սարգսյանին եւ հայտարարեց, որ ընդունում է Սերժ Սարգսյանի նետած ձեռնոցը, պայքարելու է մինչեւ հաղթանակ՝ սկսելով համաժողովրդական մոբիլիզացիա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Պատասխան ելույթում Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին մի շարք հարցեր ու մեղադրանքներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին՝ նրա նախագահությունը հռչակելով Հայաստանի պատմության ամոթալի էջ, որ պետք է փակել: Փորձեցինք իրավիճակի մասին լսել երկու բեւեռներից դուրս գտնվողների կարծիքները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: