
16 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել Մեքսիկայի հյուսիսաում ավտոբուսի ու գնացքի բախման հետևանքով:
Նուևո-Լեոն նահանգի իշխանությունների հրապարակած տվյալների համաձայն՝ ավտոբուսի վարորդն արհամարհել է երկաթգծային անցումի մոտի կարմիր լույսը:
Փրկարարների խոսքերով՝ զոհերի թիվը կարող է աճել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, 40 մարդու համար նախատեսված ավտոբուսը լեփ-լեցուն է եղել. ենթադրաբար, այնտեղ մոտ 60 մարդ է եղել: