Զինադադարը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինադադարը, որի մասին հինգշաբթի օրը պայմանավորվել են Մինսկում, կարող է ավարտվել չսկսված, քանի որ անջատողականները շարունակում են գնդակոծությունները. զգուշացրել է Պյոտր Պորոշենկոն:

Վերջինս լարվածության համար պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:

16-ժամյա բանակցային գործընթացի արդյունքում՝ փետրվարի 12-ին ձեռքբերված պայմանագրի համաձայն՝ զինադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից ժամը 00-ից:

Հակամարտության գոտում աշխատող լրագրողների խոսքերով՝  ռազմական գործողությունների թուլացման ոչ մի նշան չկա:

Նման տվյալներ են ներկայացրել նաև ԵԱՀԿ դիտորդները:

«Մենք համոզված ենք, որ Մինսկի համաձայնագիրը հաստատուն խաղաղության համար միակ ճանապարհն է»,- հայտարարել է առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոսյուրկիվը:

Նշենք, որ ավելի քան 10 խաղաղ բնակիչ է  զոհվել ուրբաթ օրը Ուկրաինայի արևելքում հրետանակոծության արդյունքում, որի մեջ կողմերը միմյանց են մեղադրում:




Լրահոս