ԿԻՍԱՏ ԵՆ ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 10-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է, ու վերջինիս տեղափոխելու են հիվանդանոց: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել էր, իսկ այս տարվա հունվար ամսին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Երեկ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տեր-Պողոսյանը սրտի խնդիրներ ունի. «Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե երբ են վիրահատելու, դժվար է: Միացյալ Նահանգներում նրան էլի էին վիրահատել, բայց կիսատ էին թողել, ուռուցքը չէին հեռացրել, հիմա պետք է կրկին վիրահատենք»:




Լրահոս