Այս տարվա փետրվար ամսին Ադրբեջանում 3.6 միլիարդ մանաթ արժողությամբ համախառն ներքին արտադրանք է տրվել:
Ինչպես հայտնում է Turan ադրբեջանական գործակալությունը, 2014-ի միևնույն ժամանակաշրջանի համեմատ՝ ՀՆԱ-ն նվազել է 0.8 միլիարդ մանատով կամ 18,2%-ով:
Ոչ նավթային ոլորտում ՀՆԱ-ի աճը կազմել է 5,5%, իսկ նավթագազային ոլորտում՝ 3,1%:
Արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ արդյունաբերության համակարգում կազմել է 34%, ինչը 2000-ական թվականների սկզբի նավթային բումից հետո ամենացածր ցուցանիշներից մեկն է հանդիսանում: