Սուրբ Վալենտինի օրվա առթիվ. նախագահներն ու նրանց կանայք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի առթիվ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարբեր պետությունների ղեկավարների ու վարչապետերի լուսանկարներն իրենց երկրորդ կեսերի հետ:

487953_448292658576636_1613596382_n

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամուսնացել է 1983 թվականին Ռիտա Սարգսյանի հետ: Զույգն ունի երկու դուստր:

3956287

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամուսնացած է քիմիկոս Իոահիմ Զաուերի հետ: Զույգն սկսել է հանդիպել 1984-ից, և ամուսանացել՝ 1998-ին: Նրանք երեխաներ չունեն:

3956469

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի կինը Սամանտա Քեմերոնն է: Զույգն ամուսնացած է 1996-ից, նրանք 2 դուստր ու մեկ որդի ունեն:

3956374

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամուսնացած է Միշել Օբամայի հետ 1992թ.: Ամուսինները 2 դուստր ունեն:

3956464

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ամուսնացել է Սվետլանա Մեդվեդևայի հետ 1989թ.: Ամուսիններն ունեն մեկ որդի:

3956409

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ամուսնացած է Լի Սոլ Չժուի հետ, նա երկու դուստր ունի:

3956370

Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևան է: Զույգն ամուսնացած է 1983-ից: Նրանք ունեն 2 դուստր ու մեկ որդի:

3956401

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացած է նկարչուհի և դերասանուհի Մակա Չիչուայի հետ: Զույգն ամուսնացել է 2014թ.:

3956404

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ամուսնացած է հանրահայտ չինացի երգչուհի Պեն Լիուանի հետ: Զույգն ամուսնացած է 1987թ.:

3956462

ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման 6 անգամ ամուսնացած է եղել: Վերջին նրա գրանցված ամուսնությունը եղել է 2012-ին Գլորիա Բոնգեկիլ Նգեմայի հետ:




Լրահոս