Apple ամերիկյան ընկերությունը, որը սմարթֆոններ ու համակարգիչներ է արտադրում, սկսել է Titan անվամբ էլեկտրամեքենայի նախագծի վրա աշխատանքները. գրում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Apple-ի մի քանի հարյուր աշխատակիցներ աշխատում են նախագծի վրա:
Նախ կմշակվի էլեկտրամեքենայի դիզայնը, որն իր թափքով նման կլինի «Մինիվեն»-ի: Wall Street Journal-ի աղբյուրի խոսքերով՝ ցանկացած մեքենայի մշակման աշխատանքները ոչ մեկ տարի կպահանջեն, ժամանակ է պետք նաև անհրաժեշտ արտոնագրեր ստանալու համար: