
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի կենտրոնանում անհատական նվաճումների վրա և թիմային ձեռքբերումներն է կարևորում:
«Երբեք չեմ մտածել ռեկորդների մասին, իսկ նրանք, որոնք բարելավել եմ, կայացել են շնորհիվ այն բանի, որ ես չեմ մտածել միայն իմ մասին: Յուրաքնաչյուր հանդիպման խաղադաշտ եմ դուրս եկել մոտիվացված, ասես, այդ խաղը վերջինը պետք է լիներ ինձ համար»,- Sport-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մեսսին 4 անգամ անընդմեջ նվաճել է «Ոսկե գնդակ»-ը: