ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես երջանիկ եմ, իմ ուժը հայ զինվորի հայացքի մեջ է»:

Շուշան Պետրոսյան haynews.am

Կարծես թե պաշտպանության նախարարը խոսելիս լինի… Ինչ խոսք, ժամանակին Շուշան Պետրոսյանը զինվորական թեմաներով մի քանի երգ երգում էր, բայց հիմա անցել է նաեւ այդ շրջանը, եւ Ազգային Ժողովը շատ է հեռու ՀՀ-ի սահմաններից: Հիմա երգչուհի-օրենսդիրը երջանիկ պետք է լինի ոչ թե իրենից շատ հեռու գտնվող հայ զինվորի հայացքը պատկերացնելով, այլ, ասենք, իր գրած օրենքների հաջողություններով: Ավելին, Շ. Պետրոսյանը կարող է իր բաժին երջանկությունը գտնել, եթե մանդատն օգտագործելով՝ կարողանա օգտակար լինել, օրինակ, զավակ կորցրած ու շատ հաճախ նաեւ ԱԺ մատույցներում բողոքի ակցիաներ կազմակերպող ծնողներին:




Լրահոս