
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչեւ 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։