Իրանի հոգևոր առաջնորդն Օբամային հիշեցրել է ԱՄՆ-ի հարձակումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարաք Օբաման Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիից նամակ է ստացել. հայտնում է  The Wall Street Journal-ը: Հրատարակչությունը նշում է, որ այաթոլա Համենեիի նամակն ուղարկվել է ի պատասխան 2014-ի հոկտեմբեր ամսին Օբամայի գրած նամակի:

Դիվանագետի խոսքերով, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, այաթոլլա Համենեիի նամակը գրված է եղել հարգալից ձևով, սակայն ոչ մի պարտականությունների մասին հիշատակումներ չեն եղել: Ամեն ինչից բացի՝ նամակում ասվում է այն հարձակումների մասին, որոնց անցած 60 տարիների ընթացքում ենթարկվել է Իրանն ԱՄՆ-ի կողմից:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Իրանի կառվարությունը պաշտոնապես չեն հաստատում երկու երկրների ղեկավարների նամակագրության փաստը. փոխանցում է «Ինտերֆաքսը»:




Լրահոս