Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում հրազենային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է տեղի հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը: Միջադեպը գրանցվել է փետրվարի 10-ի երեկոյան: Այս մասին գրում է գերմանական «Die Welt»-ը:
Ոստիկանության տվյալներով՝ տեղի կահույքի խանութներից մեկի դիմաց վիճաբանության է բռնվել 3 տղամարդ: Նրանցից մեկը հանել է ատրճանակն ու կրակել Գրիգոր Գրիգորյանի վրա: Վերջինս մահացել է տեղի հիվանդանոցում հոսպիտալացումից մի քանի ժամ անց:
Ինչպես գրում է «Neue Westfälische»-ն՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրներին, միջադեպի մասնակիցները նախկին Հարավսլավիայից են: Հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել: Սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: