
Իրաքի անվտանգության ուժերն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրել են Էլ-Բաղդադի քաղաքը: Այս մասին հայտնում է իրանական հեռուստաընկերություններից մեկը:
Ռամադի քաղաքից արևելքում տեղակայված Էլ-Բաղդադի քաղաքը գրավվել էր անցած հինգշաբթի օրը:
«Քաղաքն ազատագրվել է անվտանգության ուժերի, բանակի ու սուննի աշխարհազորայինների համատեղ ուժերով: Սպանվել են մի քանի ԻՊ ահաբեկիչներ»,- հայտնել է անվտանգության հարցերով Անբար նահանգի փոխնահանգապետ Ազիզ Խալիֆ ատ-Թամուզը: