ՀԱՐՑ. Աղջիկս յոթ տարեկան է եւ մոտ երկու ամիս առաջ անձնագիր է ստացել՝ երեք տարի վավերականության ժամկետով: Հիմա մենք ուզում եմ գնալ Վրաստան: Հետաքրքիր է իմանալ՝ նա կարող է ինձ հետ գալ եւ սահմանը հատել, թե հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ առաջ գան, եւ ավելորդ փաստաթղթերի (ծնողների լիազորագրի) կարիք լինի: Նշեմ, որ կինս բնակվում է Ուկրաինայում: Այս դեպքում մենք երկուսով պետք է մեկնենք Վրաստան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե երեխան անձնագիր ունի, եւ ծնողներից մեկն էլ երեխայի հետ է, ապա այս դեպքում որեւէ փաստաթուղթ պետք չի լինի, եւ որեւէ խնդիր չի կարող առաջանալ: Նրանք հանգիստ կարող են սահմանը հատել:
կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհասկանալի իրավիճակ է. մե՛կ խոսում են անձնագրերից օգտվելու կարգը հեշտացնելու մասին, մե՛կ էլ հանկարծ որոշում ու տարատեսակ խոչընդոտներ են ստեղծում, հատկապես այս սեզոնին երկրից երկիր տեղափոխվող քաղաքացիների համար: Տվյալ դեպքում լավ է, որ յոթամյա երեխան անձնագրային խնդիր չի ունենա եւ հանգիստ կարող է հատել հայ-վրացական սահմանը: