
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից:
Armlur.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հաստատեց տեղեկությունը և հավելեց, որ Ծառուկյանն ազատվել է Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատել է Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից: