Ժողովուրդ. Ես ներողությունը խնդրում եմ էն ժամանակ, երբ որ սխալ բան եմ անում. Արթուր Հարությունյան՝ Պալաչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը կրկին անդրադառնում է Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հարաբերություններին,մասնավորապես, գրելով. ,Դեռևս հուլիսի 26-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվեց մի հայտարարություն, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ներողություն էր խնդրել Ծառուկյանից։ ,Ես ցավում ել ափսոսում եմ, որ Ծառուկյանի հանդեp թույլ եմ տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ։ Գուցե դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք՝ միտումնավորությունըե,–նշված էր հայտարարությունում։ Սակայն ,Ժողովուրդ ե–ը գրել էր, որ այդ հայտարարության հեղինակը Հարությունյանը չէ, դա նրա փոխարեն են գրել ու տարածել։ Քանի որ վերջին ժամանակներս Ա. Հարությունյանը գտնվում էր արտասահմանում, մեզ չէր հաջողվում զրուցել նրա հետ։ Երեկ պարզեցինք, որ Հարությունյանն արդեն Հայաստանում է, և այս ամենի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք նրանե։
Ստորև ներկայացնում ենք թերթում տպագրված հարցազրույցն ամբողջությամբ.
–Պարոն Հարությունյան, երբ Դուք Հայաստանում չէիք, հայտարարություն տարածվեց, որում Դուք զղջացել և ներողություն եք խնդրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից։ Ի վերջո, կասե՞ք մեզ՝ Դուք եք այդ հայտարարության հեղինակը, թե ոչ, և ինչո՞ւ նման քայլի գնացիք։
–Թող մնա, այդ հարցերին ես հետո կպատասխանեմ։ Եկե՛ք այդ Ձեր ուղղած հարցերին ես չպատասխանեմ… Ես ներողությունը խնդրում եմ էն ժամանակ, երբ որ մարդ սխալ բան է անում։ Իսկ ես ներողություն չեմ խնդրել, սխալ բան չեմ արել, դա անիմաստ խոսակցություն է։ Մենք ընդամենը բարիշել ենք, շատ նորմալ վիճակ է։ Ինչ վերաբերում է ներողությանը, ես դրա հեղինակը չեմ, ես չգիտեմ, թե ով է այդ տեքստը գցել ինտերնետում։ Ես դրանից տեղյակ չեմ։
–Իսկ չե՞ք ուզում պարզել թե ով է դրա հեղինակը։ Չե՞ք կարծում, որ պետք է այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել նման անպատասխանատու քայլի համար։
֊
–Ի՞նչ պատասխանատվություն, դատի՞ տամ։ Նման բան մի՛ ասեք, ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ մարդկանց դատի տամ, պատասխանատվության ենթարկեմ։ Ես նման բան չեմ անի։ Չեմ ուզում նման բան անել, որովհետև շուտով ամեն մարդ իր արածի դիմաց կստանա։ Ամեն ինչ նորմալ է, մենք Ծառուկյան Գագիկի հետ բարիշել ենք, խնդիր չունենք։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ լավ է։
–Քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ արդեն Ձեր հարաբերությունները կարգավորվել են, հնարավոր է՝ Ձեզ շուտով կրկին տեսնենք ԲՀԿ-ի շարքերում։
–Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ես ՀՀ քաղաքացի եմ, ես ո՛չ ԲՀԿ եմ, ո՛չ ՀՀԿ եմ, ես ՀՀ քաղաքացի եմ։ Ես պաշտպանում եմ երկրի նախագահի շահերը և վերջ։
–Գո՞հ եք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կայացրած որոշումից՝ Ձեզ պատկանող Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող ,Քինգ դելյուքսե ընկերության վերաբերյալ։ Փաստորեն, Ձեր հույսը կապել էիք Բեգլարյանի հետ, որ նա կարգելի Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներին ,գիծե դուրս գալ, բայց հուսախաբ եղաք։
֊
–Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանի կայացրած որոշմանը, ապա ես գոհ եմ։ Գագիկ Բեգլարյանն ինչ որոշում կայացնում է՝ լինի դա օգուտ, լինի դա վնաս, ուրեմն ճիշտ է, ուրեմն ըտենց ա պետք։
–Այդ դեպքում ինչո՞ւ էիք դիմել ՏՄՊՊՀ– ին կամ Գագիկ Բեգլարյանին, եթե Ձեզ համար ամեն կայացրած որոշում ճիշտ էր, այն էլ այն դեպքում, երբ այդ որոշումից Ձեր ,գիծնե էր տուժելու։
–Արդեն շատ հարցեր եք տալիս, ես ասացի, որ չեմ ուզում խոսել, թող մնա, մի քանի օր հետո ես բոլոր հարցերին էլ կպատասխանեմ։
–Տեղեկություններ կան, որ Դուք Ձեր թեկնածությունն եք առաջադրելու Աբովյանի քաղսւքապետի ընտրություններում և անգամ ,դաբրոե եք ստացել, այդ իսկ պատճառով էլ որոշել եք այս հարցի վրա ,աչք փակելե։
–Ես ոչ մի բանի մտադրություն չունեմ, ես խնդրում եմ նման հարցեր մի՛տվեք, ես եթե որևէ բանի մտադրություն ունենամ, շատ նորմալ, քաղաքակիրթ ձևով կհայտարարեմ։ Առայժմ դրա մասին չենք խոսում, ես նման մտադրություն չունեմ, նման խոսակցություն չկա, այնպես որ էկե՛ք այդ հարցի շուրջ չզրուցենք։ 




Լրահոս