
Մարզիկ Իրակլի Գվինջիլիան, ով հանդիսանում է քիքբոքսինգի քառակի չեմպիոն, սրճարանի այցելուի գրպանից գումար է գողացել և այն ծախսել է իր կարիքների համար:
Միջադեպը գրանցվել էր դեռևս հունվարի 4-ին, սակայն քննիչներից պահանջվել է ավելի քան մեկ ամիս՝ մարզիկի ինքնությունը պարզելու և ձերբակալելու համար:
«Ոստիկանությունը «Շոկոլադնիցա» սրճարանից գողության մասին հաղորդագրություն է ստացել: Կոմերցիոն ընկերության տնօրենը հայտարարել է, որ իր գրպանից անհետացել է 70 հազար ռուբլի,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: – Հաջողվել է պարզել գողի ինքնությունը: Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը»: