Առավոտ. Հա՜, ուշքս գնացել է, վախեցած եմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
,Առավոտըե զրուցել է Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ։ Ներկայացնում ենք տպագրված հոդվածից մի հատված.
,
,Հա՜, ուշքս գնացել է, վախեցած եմե,– ,Առավոտիե հարցին՝ Ձեզ շա՞տ է վախեցրել մարզպետի սպառնալիքը, հեգնանքով պատասխանեց Մնացական Մնացականյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին ,Առավոտինե տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անդրադառնալով Թալինի քաղաքապետի ընտրություններում կուսակցական կարգապահությունը խախտած և ՀՀԿ-ի՝ Սարգիս Արամյանի թեկնածությունը սատարելու որոշմանը չենթարկված Մնացական Մնացականյանի գործունեությանը՝ ասել էր, որ նրան կպատժեն լեռնցու օրենքներով (,Առավոտե. ,Անդաստիարակներին կպատժեն լեռնցու օրենքներովե թե՞ ,որևէ մեկի նկատմամբ տույժ չի կիրառվիե)։ 
Պարոն Մնացականյանի կարծիքով՝ լեռնցու օրենքով պատժողը դաստիարակությունից չի խոսում, հետևաբար մարզպետը պետք է ընտրի՝ կամ դաստիարակությունը, կամ լեռնցու օրենքը։ ,Եթե լեռների օրենքով նայենք, բնության մեջ ամենավտանգավոր կենդանին վախեցած ոչխարն է, որ գուլխը խփում է պատերին և չի իմանում՝ որտեղ ինչ է խոսրւմ, ինչ է ասումե։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորի և ՀՀԿ-ական մարզպետի ,ջուրը մի առվով չի հոսումե, այն դեպքում, երբ ժամանակին նրանք բավական լավ հարաբերությունների մեջ էին։ ,Իմ ջուրը ժողովրդի հետ է հոսում։ Ես տասը տարի ղեկավարել եմ այդ համայնքը, ես լավ ճանաչում եմ էդ ժողովրդին, ժողովուրդն էլ ինձ է լավ ճանաչում։ Ես երբեք ժողովրդի կամքին ու տրամադրությանը հակառակ քայեր չեմ անի։ Եթե մարզպետն իր անձնական ամբիցիաներով է առաջնորդվում,ես չեմ պատրաստվում իմ ամբիցիաները փաթաթել ժողովրդի վզինե,– ասաց Մնացականյանը։ Դիտարկմանը, որ մարզպետի ամբիցիաները ՀՀԿ-ի ամբիցիաներն էին, քանի որ Սարգիս Սահակյանը պաշտպանում էր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. ,Էդ թեկնածուն հենց այնպես չի ծնվում։ Մարզպետն ասում է՝ ես տեղյակ չեմ, բայց էդպես չի, ներկայացվում է և այլն։
Ես թեկնածուի մասին ոչինչ չունեմ ասելու։ Նա նորմալ, խելոք, թալինցի տղա ա։ Իսկ լեռնցու օրենքները և դաստիարակությունը մարզպետը կարող է հանգիստ փաթաթել իր վզին ու ման գալե։
Մնացականյանը հավաստիացնում է, որ կուսակցական ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել։ Նաև պարզաբանում է, թե ինչու է ինքը սատարել Վորոշ Խաչատրյանին. ,Իմ պաշտպանած թեկնածուն եթե չպայքարեր, հաստատ ուրիշ պատկեր էր լինելու։ Ուրիշ կուսակցության թեկնածուն էր անցնելու։ Ժողովրդի տրամադրությունը հենց էդպիսին էրե։ Մնացականյանը նկատի ունի ԲՀԿ-ի կողմից առաջադրված Վագգեն Խաչատրյանին։ ,Առավոտըե պարոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ միգուցե ՀՀԿ-ականները հատուկ ,խաղի մեջ մտցրինե Վորոշ Խաչատրյանին և շինծու ներկուսակցական ինտրիգ ,խաղացինե, որպեսզի ԲՀԿ թեկնածուի ձայնե՞րը ,փախցնենե։ Վերջինս սրտնեղեց. ,Ես հատուկ խաղի մեջ չեմ մտցրել։ Էդ մարդը շատ արժանի թեկնածու էր և լավ գիտի համայնքային գործը, և ժողովուրդն է իրեն լավ ճանաչում։ Ընդհանրապես, ես հատուկ խաղեր չեմ անում։ Ինչ անում եմ՝ անում եմ պարզ, բոլորի աչքի առաջ, առանց ամբիցիաներիե։
 
 
 
Հարցին՝ ինչո՞վ իրեն չէր բավարարում ԲՀԿ թեկնածուն, թող արդար ընտրապայքարում նա հաղթեր, Մ. Մնացականյանը պատասխանեց. ,Ես ի սկզբանե ասել եմ, որ պետք է արդար մրցակցություն լինի, և ով որ կընտրվի, առաջինը ես եմ շնորհավորելու այդ մարդունե։ Սարգիս Արամյանին Մնացական Մնացականյանը դեռ չի շնորիավորել. ,Չեմ տեսել, բայց որ տեսնեմ՝ հաստատ կշնորհավորեմե։ Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ արդար մրցակցությո՞ւն է ընթացել, Մնացականյանը հակադարձեց. ,Ամեն դեպքում, ընտրատեղամասերում ոչ մի կեղծիք, արտառոց բան չի եղել, մարդիկ գնացել և քվեարկել են։ Թե դրսում ով է ստիպել, ով է վախեցրել, ում են գործից ազատել, ինչ են արել՝ իրենց խնդիրն է, և էդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Ժողովուրդը ամեն ինչ տեսել է, թե ինչ է կատարվելե։ Թե ինչո՞ւ փաստեր չեն արձանագրվել և համապատասխան բողոքներ չեն ներկայացվել, մեր զրուցակիցը ասում է. ,Ամեն ինչ էլ արձանագրվել է։ Եթե տեղամասում կեղծիք չկա՝ ես պաշտոնապես ո՞նց բողոք ներկայացնեմ։ Ես ի՞նչ գիտեմ՝ մարզպետը ո՞ւմ ա կանչել ասել՝ քեզ գործից կազատեմ, ո՛ր մանկավարժին ա վախեցրել, ի՞նչ ա արել։
 Բոլորն էլ տեսել են, ժողովուրդը տեսել է։ Թալինի ընտրությունները երևի ինդիկատոր էին ՀՀ ընտրությունների։ Այս համատեքստում ի՞նչ տիպի ընտրություններ են սպասվում աշնանը, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ կանխատեսել։ Միայն ասաց, որ կցանկանար, որ մարդիկ հատկապես համայնքի ղեկավարին ընտրեին առանց ,կողմնակի տրամադրություններիե։ Նրա կարծիքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից՝ բոլորն էլ իրավունք ունեն առաջադրվելու կամ որևէ թեկնածոփ սատարելու։ Իր այս մոտեցումները Մնացականյանը փոխանցել է կուսակցական ղեկավարությանը և առիթը բաց չի թողնելու՝ նորից ասելու, “Ես ՀՀԿ անդամ եմ և իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու։ Ասել եմ ու նույն ձևով ասելու եմ”։




Լրահոս