Մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Հանրապետական կուսակցության մարզական խաղերի մինի ֆուտբոլի մրցաշարի հաղթողներին: Եզրափակիչ խաղում մրցում էին Արմավիր քաղաքի եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմերը: Մալաթիայի թիմը առավելության հասավ խոշոր ` 4-0 հաշվով:

Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Աջափնյակի թիմը: ՀՀ Նախագահը ներկա գտնվեց եզրափակիչ խաղին, իսկ հանդիպման ավարտից հետո անձամբ պարգեւատրեց հաղթողներին եւ հաղթողի գավաթը շնորհեց Մալաթիա-Սեբաստիայի թիմի ավագին:

Պարգեւատրման պաշտոնական արարողությանը ներկա էին նաեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի

նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը , Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ կուսակցական այրեր:

Այս տարի 12-րդ անգամ անցկացվել են Հանրապետական կուսակցության մարզախաղերը: Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցել են 16 տարածքային թիմերը: Մինչ այս անցկացվել է շախմատի, սեղանի մինի առաջնությունները:




Լրահոս