Բերման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին:
 
Նա 2012 թվականի օգոստոսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին, որի խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ 2 ներարկիչ` դեղնավուն հեղուկով:
 
Ըստ Արմեն Հ.-ի հայտարարության` հիշյալ հեղուկները “Սոլպոդեինից” և “բենզինից” պատրաստված թմրանյութ են: Նշանակվել է փորձաքննություն:
 
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս