Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ջերմուկում, Սեւանում, Կոտայքի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




Լրահոս