Die Welt-ը գրում է. Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ատում են պարտվել: Ռոբենը Մոուրինյոյի գլխավությամբ հանդես է եկել 2004-ից 2007 թվականներին անգլիական ակումբում:
««Վոլֆսբուրգին» 1:4 հաշվով պարտվելուց հետո Գվարդիոլայի դեմքին կարելի էր ցավ տեսնել: Նա, ինչպես ցանկացած մեծագույն մարզիչ, ատում է պարտվելը: Մոուրինյոն չի կարողանա քնել, եթե պարտվի 1:4 հաշվով: Նրանք երկուսն էլ չեմպիոններ են: Նրանք շատ ուժեղ մարզիչներ են, հենց այդ պատճառով էլ այդքան հաջողակ են»,- շարունակել է Արյեն Ռոբենը: