Կնոջը՝ Վիկտորիա Կարագուլյանին, ու 9-ամյա երեխային սպանելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է 51-ամյա հայազգի գործարար Խորեն Ղազարյանը: Քննության վարկածով՝ նա իր ընտանիքի անդամների հետ հաշվեհարդար է եղել վիճաբանությունից հետո: Այս մասին հայտնում է ռուսական «LifeNews»-ը:
Ինչպես լրավամիջոցին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, նախնական տվյալներով՝ փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել է թղթախաղի, իսկ երբ գիշերն ուշ ժամին վերադարձել է, նրան չի հաջողվել տուն մտնել, և հեռախոսազանգերին էլ չեն պատասխանել:
Նախնական տվյալներով՝ առաջինը նրա զոհն է դարձել կինը, ով վիրավոր վիճակում հասցրել է փախչել երկրորդ հարկ. նրան գտել են լոգարանուն:
Տղամարդը կատարվածից հետո ցնցուղ է ընդունել՝ արյան հետքերը վերացնելու նպատակով:
«LifeNews»-ի տեղեկություններով՝ ձերբակալված Խ.Ղազարյանը «Մոբիլիֆտ Ռուսլանդ» խոշոր ընկերության գլխավոր տնօրենն է: Բացի այդ` նա ունի բեռնակիրների վարձակալման և վաճառքի մի քանի ընկերություն: