
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Յոհանեսբուրգում Հարավաֆրիկյան հանրապետության արտգործնախարարության մատուցած ճաշի ժամանակ պարել է:
Կապույտ, երկար ժակետով և սև տաբատով Քլինթոնը ժպիտը դեմքին պարային մի քանի շարժումներ է կատարել և ծափ տվել՝ երգի ռիթմերին համապատասխան:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը շրջագայում է աֆրիկյան 7 երկրներում: Նրա առաքելությունն է նպաստել ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանում Չինաստանի աճող տնտեսության և քաղաքական ազդեցության այլընտրանք դառնալուն: