
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը կալանավորվել է, այս մասին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրա նկատմամբ Հայաստանի քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին:
Կարո Կարապետյանի նկատմամբ ներկայում ավելացել է ևս մեկ մեղադրանք` ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խոշոր չափի յուրացում կամ վատնում պաշտոնական դիրքն օգտագործելով): Ըստ աղբյուրի` Կարո Կարապետյանը հետախուզման մեջ է եղել օգոստոսի 3-ից գտնվել, իսկ արդեն օգոստոսի 4-ին բերման է ենթարկվել և կալանավորվել: